Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Անորակ սերիալների պատճառով ունեցանք նյութականը Հայրենիքից վեր դասող մեծամասնությամբ հասարակություն

Անորակ սերիալների պատճառով ունեցանք նյութականը Հայրենիքից վեր դասող մեծամասնությամբ հասարակություն
17.08.2024 | 15:26

Տարիներ առաջ, երբ հենց այս տիրույթով կռիվ էի տալիս, որ հայկական սերիալները մեր հասարակությանը լավ տեղ չեն տանում, ինձ շատերն էին հակադարձում, թե չափազանցնում եմ։

Սերիալները մեր իրականության մեջ դաստիարակություն են, դրանցով սկսում են ապրել, բայց մենք դա չէինք ուզում ընդունել և մեր անորակ սերիալների պատճառով ունեցանք միմյանց նկատմամբ ագրեսիվ, միմյանց ներկայությամբ հայհոյող, անպատասխանատու, բանսարկու, վերջ ի վերջո նյութականը Հայրենիքից վեր դասող մեծամասնությամբ հասարակություն։

Մեզանից արևմուտք ապրող թշնшմիները շատ արագ հասկացան սերիալների դերն ու նշանակությունը և 10-15 տարի առաջ հիմք դրեցին իրենց սերիալների, որոնց հիմքում ոչ թե ընտանեական գզվռտոցներն են, քրեական ենթամշակույթը, այլ, այսպես ասած, իրենց մշակույթի պրոպագանդումը, իրենց կենցաղի, չեղած պատմության ներկայացումը։ Այսօր նրանց սերիալները թարգմանվում և աշխարհի շատ երկրներում ցուցադրվում են: Բոլոր սերիալների սերիաները պարտադիր ունեն րոպեներ, որտեղ երևում է իրենց դրոշը, իրենց երկրի անունը, իրենց երկրի գործիչների մասին տեղեկատվությունը:

Մենք դեռ շարունակում ենք հարուստ խնամիների, միմյանց վրա գոռգոռացող ամուսինների, հարսների, քրեական լեքսիկոնով սերիալների արտադրությունն ու ներքին սպառումը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4190

Մեկնաբանություններ